Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Սեպտեմբեր 22,2026 23:45 Share

aliq.ge. Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու»,- հայտնել են նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ արտաքսվել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հնդկաստանի, Բուրունդիի, Պակիստանի, Քենիայի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Նիգերիայի, Հայաստանի, Ուզբեկստանի, Չինաստանի և այլ պետությունների քաղաքացիներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել