Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց ու մայրերին նվիրված հանդեսներ` Երևանի հատուկ դպրոցներում

Մարտ 12,2015 15:39

Երևանի հատուկ դպրոցներում կազմակերպվել են կանանց տոներին նվիրված միջոցառումներ՝ հանդեսներ։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Թ.Մ.Զ.ՈՒ.Ե. համար 6 հատուկ դպրոցի միջոցառումներին ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Հյուրերը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել են դպրոցի համակազմի աշխատակցուհիներին ու աշակերտների միջոցառմանը ներկա մայրերին։

Քաղաքապետարանի հոգածությամբ դպրոցի ուսուցչուհիներն ու բոլոր 105 աշակերտների մայրերը նաև մարտիության նվերներ են ստացել։

Կանանց տոներին նվիրված նման միջոցառումներ իրականացվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հ. 2 հատուկ դպրոցում, ինչպես նաև խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիրում։ Երևանի հատուկ դպրոցներում սովորում է ընդհանուր առմամբ շուրջ 270 աշակերտ, կին աշխատակցուհիները 3 դպրոցներում միասին 158-ն են։

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031