Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճի դեպքում ժամանակավորապես կդադարեցվի որևէ մանկապարտեզի աշխատանքը». Տարոն Մարգարյան

Մարտ 23,2015 16:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սուր շնչառական  հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու և կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Խնդրի հետ կապված, քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է սահմանվել նաև մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ արդեն շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը կարգավորվել է և մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ:

«Ինչպես գիտեք մանկապարտեզները արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի աշխատանքը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031