Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ Կանադայում

Մարտ 24,2015 12:58

Մարտի 18-ին և 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կազմակերպվել էին գիտաժողովներ «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով: Գիտաժողովները կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից:

Մոնրեալում գիտաժողովը տեղի ունեցավ հռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն էին մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը: Գիտաժողովի մասնակիցների թվում էին Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից էին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցը, մասնավորապես «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն էին Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես եկան ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ:

Գիտաժողովները լայնորեն լուսաբանվեցին կանադական մամուլում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031