Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բա Ավարայրի վախտ լավ է՞ր. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 27,2015 12:55

Երեկ ծանոթ տաքսիստներից մեկը պատմեց, որ օրերս մի քանի պարսիկ երիտասարդ կանգնեցրել են իր ավտոմեքենան եւ խնդրել Գառնի-Գեղարդ տանել։ Հարցրել են, թե որքան դա կնստի իրենց վրա։ Վարորդը պատասխանել է, որ գնալ-գալը մոտավորապես կազմում է 100-110 կիլոմետր, ինչը կարժենա 10 հազար դրամ։ Պարսիկները չեն հավատացել, եւ վարորդին հարցրել են՝ լուրջ ե՞ք ասում։ Վարորդը պատասխանել է՝ այո, ինչի՞: Երիտասարդները պատասխանել են, որ ընդամենը դրանից մեկ օր առաջ իրենց մի խումբ պարսիկ ընկերներ տաքսի են վերցրել՝ նույնպես Գառնի գնալու եւ վերադառնալու համար, եւ վարորդը դրա դիմաց 100 դոլար է վերցրել։ Եվ դեռ ասել է, թե դա ամենաէժան գներն են։

Ցավոք սրտի, նման օրինակները շատ-շատ են։ Արդեն որերորդ տարին է, պարսիկները գալիս են Հայաստան՝ այստեղ Նովրուզի տոնը նշելու, եւ նրանց պարզապես կթու կովի տեղ են դնում։ Կլպում են հնարավորինս շատ։ Արդյունքում պարսիկների մեծամասնությունը հիասթափված հեռանում է Հայաստանից՝ երդվելով այլևս այս կողմերում ոտք չդնել։ Կամ էլ հաջորդ տարի Վրաստանում Նովրուզն անցկացնել։

Տաքսու վարորդներից մեկը մեզ հետ զրույցում հպարտորեն բացատրեց, որ պարսիկներին այլ սակագներով են սպասարկում։ «Մոտները դափոնով փող կա, թող մի քիչ էլ շատ տան»։ Փառահեղ բացատրություն է։

Իհարկե, նման տաքսիստները թքած ունեն, որ իրենց ագահության արդյունքում պարսիկները Հայաստանի եւ հայերի մասին կարծիք են ձեւավորում, եւ այն, մեղմ ասած, լավ կարծիք չէ։ Թքած ունեն, որ հաջորդ տարի ավելի քիչ թվով պարսիկներ կգան այստեղ, հետեւաբար, ավելի քիչ առեւտուր կանեն, ավելի քիչ տաքսի կնստեն, նաեւ այդ ագահ վարորդների տաքսիները։ Բայց հետո այդ նույն վարորդներին որ խոսեցնում ես, սկսում են բայաթի տալ. «Սա կյանք չի, առավոտից իրիկուն ճկռում ենք, երկու կոպեկ ենք վերցնում, սաղ տալիս ենք գազին, լույսին, էս իշխանությունների սենցն ու նենցը, հլա ամիսը էսքան փող էլ տալիս ենք էդ Սաշիկի արագաչափերի տուգանքներին, էսի արդարություն չի, Սովետի վախտ լավ էր, գյոզալ երկիրը քանդեցին…» եւ այլն։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031