Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Մարտ 27,2015 16:20
cexaspanutyun

Մարտի 24-ին Վարշավայի կրթական ոլորտի աշխատողների «Համերաշխություն» միության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու հայ-լեհական հիմնադրամի օժանդակությամբ տեղի ունեցավ «Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիր» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ձեռնարկին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Մոկոտով և Ուրսինով վարչական շրջանների ղեկավարները, Հայ-Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը և ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, հայ-լեհական հիմնադրամի անդամներ, Լեհաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ:

Երեկոյի ընթացքում հայ ժողովրդի պատմության և Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պրոֆեսոր Վիթոլդ Վասիլևսկին: Այնուհետև հայկական երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031