Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորում մարզվում են մարզադպրոցի միջանցքում

Ապրիլ 04,2015 18:00

Չնայած ոչ բարենպաստ պայմաններին, միևնույն է, Քաշաթաղի շրջանի երեխաները միշտ պատրաստ են իրենց հնարավորություններով ուրախացնել ավագներին, իրենց ծնողներին, ուսուցիչներին: Շրջանում բացի հանրակրթական կրթօջախներից միշտ էլ աչքի են ընկել Բերձորի արվեստի և սպորտի, ինչպես նաև՝ երաժշտական դպրոցների սաները:  Այս տարվա սկզբից արվեստի և սպորտի դպրոցի արվեստ բաժինը միավորվեց երաժշտականին, որն էլ վերանվանվեց Բերձորի արվեստի դպրոց (տնօրեն՝ Ա. Բալասանյան), իսկ արվեստի և սպորտի դպրոցն անվանափոխվեց Բերձորի մանկապատանեկան մարզադպրոց (տնօրեն՝ Կ. Մովսեսյան): Կանանց միամսյակի առթիվ մարզադպրոցում կազմակերպվել են մի շարք մրցաշարեր գործող մարզաձևերից՝ հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, բռնցքամարտ, ձյուդո:

Վերջերս մարզադպրոցի բռնցքամարտի բաժնի 4 աներ Ստեփանակերտում մասնակցեցին հանրապետական մրցաշարի, և 12-ամյա Սևակ Ստեփանյանն արժանացավ առաջին մրցանակի՝ մեդալ և պատվոգիր: 12-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանն ու 14-ամյա Տիրան Բաղդագյուլյանն էլ տուն եկան երկրորդ տեղը գրաված: Սևակն ու Ռաֆիկը սովորում են Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի 5-րդ դասարանում, իսկ Տիրանը՝ Ազավնոյի Գ. Նժդեհի անվ. միջնակարգի 7-րդ դասարանում: Սևակը, որ ընդգրկվել է ԼՂՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականում, դպրոցական առարկաներն այնքան էլ լավ չի սովորում, բայց որոշել է շարունակել մարզումները և վճռել՝ անպայման դառնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն. ուզում է նմանվել Արթուր Աբրահամին: Ասաց՝ չի վախենում հարվածներից և ուրախությամբ է մասնակցում մրցումներին: Ինչ վերաբերում է մարզումներին՝ պարտաճանաչ է, միշտ մասնակցում է, միայն պայմանները բավարար չեն. մարզվում են մարզադպրոցի միջանցքում:

Դպրոցի բռնցքամարտի մարզիչ Գրիգոր Մանուկյանը երկրորդ տարին է ինչ մարզում է խումբը և գոհ է իր 17 սաներից, ովքեր 10-16 տարեկան են և բոլորն էլ սիրով են գալիս մարզումներին, սակայն կա մարզագույքի խնդիր. Ունեն ընդամենը 4 զույգ ձեռնոց և 4 սաղավարտ:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930