Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի ուղեղում դա հազիվ թե տեղավորվի, թող գնա դասագրքեր կարդա». Զոյա Թադեւոսյան

Ապրիլ 20,2015 17:40

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Եռաբլուրում ասել էր, որ մեր մեծերը, օրինակ, Վազգեն Սարգսյանը, եթե ողջ լիներ, մեծ բան չէր փոխվելու Հայաստանում, որովհետեւ շրջափակման մեջ ենք: Ըստ նրա, անձը ոչինչ փոխել չէր կարողանալու եւ ով էլ լիներ իշխանության գլուխ՝ այսպես էր լինելու. «Եթե մի պետություն 25 տարի պատերազմի մեջ է ու շրջափակման մեջ, կարո՞ղ ենք միանգամից ավելի լավ բաների սպասել»:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է ՀՀԿ-ական մարզպետի այդ կարծիքի հետ: Նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը նախ չգիտի ինչ է շրջափակում: Թող գնա դասագրքեր կարդա: Թող գնա կարդա, թե ինչ է մեծ, ինքը այդ արտահայտության տակ ինչ է հասկանում: Եթե նա իր պատկերացրած մեծերին է պատկերացնում, որոնց կաշառք է տալիս՝ պաշտոն առնելու համար, իր իմացած մեծերն իր ուղեղում հազիվ տեղավորվեն, էլի: Ինքը չի կարող պատկերացնի, թե ինչ մեծ էր Կարեն Դեմիրճյանը եւ ինչ մեծ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ուղեղում դա հազիվ թե տեղավորվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՜նչ ամոթ հայ ազգին, որ այս Լիսկան դեռ բանտում չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930