Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ապամոնտաժեցին ՀՅԴ-ի հովանոցը Հյուսիսային պողոտայից (Տեսանյութ)

Մայիս 01,2015 15:35

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում ՀՅԴ «Ռուբեն» կոմիտեի անդամները իրազեկման ակցիա էին անում Մայիսի 1-ի առթիվ: Նրանք անցորդներին թռուցիկներ էին բաժանում եւ տեղեկացնում իրենց իրավունքների մասին:

Dashnakneri_akcia_7Սակայն 6 ոստիկան մոտենալով ՀՅԴ անդամներին, հորդորեցին անհապաղ ապամոնտաժել այն հովանոցը, որը տեղադրված էր թռուցիկներով սեղանի մոտ:

Dashnakneri_akcia_5Կոմիտեի անդամ Մեսրոպ Եսայանն ասաց, որ ով բացել է հովանոցը, տարածքում չէ, իրենք էլ չեն կարողանում փակել: Ոստիկանը, որը չներկայացավ, սկսեց բղավել, որ չե՞ք ենթարկվում մեր պահանջին, արդեն 10 րոպե է՝ սպասում եմ:

Dashnakneri_akcia_4Ինչպես հետո պարզաբանեց Մեսրոպ Եսայանը, իրենք դիմել էին քաղաքապետարան եւ տեղեկացրել ակցիայի մասին, ավելին, իրազեկել էին նաեւ, որ տեղադրվելու է հովանոց: Սակայն, պարզվում է, քաղաքապետարանը թույլատրել է տեղադրել 1 ոտանի հովանոց, իսկ ՀՅԴ անդամները տեղադրել էին 4 ոտանի:

 

Լրագրողների հարցին՝ հիմա ի՞նչ տարբերություն՝ հովանոցը 1 ո՞տք ունի, թե՞ 4՝ ոստիկանները չպատասխանեցին՝ ասելով, որ խոչընդոտում ենք իրենց ծառայությանը:

Dashnakneri_akcia_3ՀՅԴ անդամները ստիպված ապամոնտաժեցին տարածքից հովանոցը եւ ակցիան իրականացրեցին՝ առանց դրա:

Dashnakneri_akcia_1Թռուցիկները բաժանելու ժամանակ մոտեցան «Նաիրիտի» նախկին աշխատակիցները: Նրանք վրդովվեցին, որ Մայիսի 1-ը նախկինում էր տոն, մարդիկ ուրախանում էին, իսկ հիմա, երբ աշխատանք չկա, էլ ի՞նչ Մայիսի 1:

Dashnakneri_akcia_2

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031