Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը. Խաչատուրյան

Մայիս 01,2026 11:41 Share

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի աշխատավորներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման և հասարակական կյանքի զարգացման գործում։ Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու և բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե՛ ընտանիքների բարեկեցությունը, թե՛ պետականության հզորացումը։

Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը։

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Մենք պետք է շարունակենք հետևողական քայլերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողությունները և ստանալու արդար վարձատրություն։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը։ Հատուկ գնահատանքի են արժանի այն մարդիկ, ովքեր բարձր պատասխանատվությամբ գործում են նաև բարդ և պատասխանատու իրավիճակներում։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և բարօրություն բոլորիս ընտանիքներին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031