Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի շրջանի երիտասարդները Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշեցին նաեւ ֆուտբոլային մրցաշարով (ֆոտոշարք)

Մայիս 03,2015 22:28

 

Մասիս քաղաքի բնակիչներ Մերուժան Պետրոսյանի եւ Նորայր Խաչատրյանի համոզմամբ՝ ցանկացած բռնություն առ ոչինչ է, եթե երկիրն ունի առողջ, հետեւաբար, մարտունակ երիտասարդություն: Դրա համար էլ նրանք մտահղացան ֆուտբոլային մրցաշար կազմակերպել շրջանի գյուղերի միջեւ:скачанные файлы (28)

Մերուժան Պետրոսյանը Aravot.am-ին ասաց, որ դիմել են Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանին, որը սիրով ընդառաջել է՝ տրամադրելով քաղաքի ստադիոնը: Իրենք էլ իրենց ու ընկերների միջոցներով պատվիրել են գավաթներ, մեդալներ եւ պատվոգրեր: Իսկ Նորայրը ավելացրեց, որ իրենց շրջանում մարզական տարբեր միջոցառումներ հաճախ են անցկացվում, որ երիտասարդությունը սիրում է սպորտը եւ միշտ հաճույքով արձագանքում ամեն մի մարզական միջոցառման:скачанные файлы (30)

Մեկ ամսից ավելի տեւած ֆուտբոլային մրցաշարին մասնակցեցին Մասիս քաղաքի, Դարակերտ, Դաշտավան, Նորաբաց,  Խաթունարխ,  Հովտաշատ, Գետափ գյուղերի եւ Երեւանի վարչական շրջանում գտնվող Ներքին Չարբախի ֆուտբոլային թիմերը, որոնց պայքարն ավարտվեց այսօր:скачанные файлы (31)скачанные файлы (32)

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ներքին Չարբախի թիմը, երկրորդ տեղն զբաղեցրեց Մասիս քաղաքը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Նորաբաց գյուղը: Հաղթող եւ մրցանակակիր դարձած թիմերը պարգեւատրվեցին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով, գավաթով եւ պատվոգրով: Հատուկ մրցավարներ էին սահմանված նաեւ լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031