Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի տնից առգրավել են համակարգիչ, զենքերի հանրագիտարան, նկարներ

Մայիս 05,2015 13:46

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանություն տանելուց առաջ տանը խուզարկություն են իրականացրել:

«Տունը խուզարկեցին, համակարգիչը տարան, որոշ նկարներ կային հարյուրամյակն առանց ռեժիմի լոգոյով, դրանք առգրավեցին, հետո ինձ տարան ոստիկանություն»,- Aravot.am-ին ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Նրա խոսքով, տարել են նաեւ եղբորը պատկանող սարք եւ ձայնասկավառակ` զենքերի հանրագիտարան. «Ինչ տարել են դեռ չեն վերադարձրել»:

Գեւորգ Սաֆարյանը հրաժարվեց պատմել բանտախցի պայմանների, այնտեղ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին, ասաց՝ առաջիկա օրերին ասուլիս է լինելու, ամենայն մանրամասնությամբ կպատմի` որը որից հետո է եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031