Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակները

Մայիս 05,2015 13:56

Եվրամիությունն ընդգծել է, որ չի ճանաչում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակները:

«Այս ընթացակարգերը չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կամ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,- ասել է ԵՄ մամուլի քարտուղարը:

Եվրամիությունը հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ստատուս քվոյից առաջ անցնելու ջանքերին եւ համապարփակ խաղաղ բանակցություններին: «Եվրամիությունը պատրաստ է հետագայում աջակցել հակամարտության վաղ, խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031