«Ազատություն». Ռուսաստանը հույս ունի շարունակել Հայաստանի հետ կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր «Վեստի»-ին տված հարցազրույցում:
«Մենք, անկասկած, ձգտում ենք դրան և տեսնում ենք Հայաստանին որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից: Եվ այն ավելի քան 10 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը միության մասնակից է, այդ երկրի ՀՆԱ-ն գրեթե եռակի աճել է: Մեկ շնչի հաշվով եկամուտը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես աճել է երեք անգամ: Մեր առևտուրը գագաթնակետային 2024 թվականին հասնում էր 12.4 միլիարդ դոլարի այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն նույն ժամանակաշրջանում 26-27 միլիարդ դոլարի մակարդակին էր», – ասել է Օվերչուկը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































