Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առավել քան հարուստ է. «Ժողովուրդ»

Մայիս 08,2015 11:36

Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից հաճախակի կարելի է լսել «մենք աղքատ երկիր ենք», «մենք ոչինչ չունենք, ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ եւ ո՛չ էլ ծով», «բյուջեի միջոցները շատ սուղ են» եւ նման կարգի այլ նվնվոցներ։ Սակայն հենց նույն պաշտոնյաների կողմից բյուջետային միջոցները թալանելու արդյունքում կուտակած հարստությունն ապացուցում է, որ Հայաստանն առավել քան հարուստ է։

Հայաստանի տնտեսության պոտենցիալը հասկանալու համար նախ պետք է հաշվի առնենք այն պարզ փաստը, որ ներկայիս 2 միլիարդ 600 մլն դոլար բյուջեով եւ համընդհանուր կոռուպցիայի պայմաններում պետությունը կարողանում է առաջ գնալ՝ գոնե կանգնել տեղում։ Հետեւաբար համընդհանուր կոռուպցիայի բացակայության պայմաններում միայն ներկայիս բյուջետային միջոցներով հնարավոր կլինի այնքան խնդիրներ լուծել, որոնց մասին մենք անգամ պատկերացում չունենք։ Տարբեր գնահատականների համաձայն, բացառությամբ որպես աշխատավարձ վճարվող միջոցների, պետբյուջեի մնացած գումարները լավագույն դեպքում 50 տոկոս արդյունավետությամբ են ծախսվում։ Այսինքն՝ պետբյուջեից ծախսված ամեն մի հազար դրամից միայն մոտ 500-ն է իր նպատակին ծառայում, իսկ մյուս կեսը դուրս է գրվում, բայց գնում է տարբեր պաշտոնյաների գրպանները։

Այսինքն՝ Հայաստանում ձեւավորված կոռուպցիոն համակարգը քանդելու դեպքում ներկայիս բյուջեի համեստ միջոցների արդյունավետությունը կրկնակի կավելանա։ Սա փաստ է, որ Հայաստանում բոլորն էլ գիտեն։ Ի վերջո, պաշտոնյաների կողմից բյուջեի միջոցների հաշվին միլիարդներով հարստության կուտակումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031