Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքում

Մայիս 18,2015 16:06

 

Մայիսի 16-ին Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման մասնակցիներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մասնավորապես շեշտեց հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև «Քրիստորեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Արի Սլոբն, ով ս/թ. ապրիլի 24-ին մասնակցել էր Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցառումներին, ներկաներին փոխանցեց իր տպավորությունները և կոչ արեց պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում: Նա ներկայացրեց իր կուսակցության աշխատանքն` ուղղված պատմական արդարության վերականգնմանը:

Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ ներկայացրեց երգչուհի Աննա Բարխուդարյանը: Երաժշտական համարներ կատարեցին Ուտրեխտի «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու երգիչ Արսեն Ավանեսյանը: Երիտասարդ արձակագիր Ջորջ Առաքելն ընթերցեց իր ստեղծագործություններից:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031