Լրահոս
Օրվա լրահոսը

3 օր, նոր գիտելիքներ ու ամփոփիչ ատեստավորում․ ի՞նչ են սովորել Հայաստանում ռուսերենով դասավանդող ուսուցիչները

Հոկտեմբեր 31,2026 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանում հոկտեմբերի 28-30-ը անցկացված «Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերենով առարկաներ դասավանդող ուսուցիչների համար» ծրագրի արդյունքներն ամփոփվել են։ Նախագծին մասնակցում էին պատմության, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ֆիզկուլտուրայի, երաժշտության և այլ առարկաների ուսուցիչներ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Հիշեցնենք, որ նախագծի առաջին օրը նվիրված էր համընդհանուր մանկավարժական հմտություններին՝ ստեղծարարությանը, քննադատական մտածողությանը, աշակերտների հետ շփում կառուցելու կարողությանը։ Հաջորդ օրերին պարապմունքներն անցկացվել են մասնակիցների առարկայական մասնագիտացման հաշվառմամբ։ Ընդհանուր պարապմունքներից հետո մանկավարժները բաժանվել են ըստ առարկայական ուղղությունների՝ ճշգրիտ և բնական գիտություններից մինչև հումանիտար և ստեղծագործական առարկաներ։ Բացի դասախոսություններից, որակավորման բարձրացման ծրագիրը ներառել է գործնական պարապմունքներ, կոնկրետ իրավիճակների լուծում և աշխատանք սեփական նախագծերի վրա։

Հայաստանում Ռուսական տան տնօրենի պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան հայտնեց, որ վերապատրաստման երեք օրերը բավականին հագեցած են եղել, իսկ Ռուսական տան և Ռուսաց լեզվի ինստիտուտի համատեղ նախապատրաստական մեկ տարին տվել է իր արդյունքները։

Ռուսաց լեզվի ինստիտուտի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Նատալյա Պոմորցևան ծրագրի ավարտն անվանել է առաջին կարևոր քայլը հետագա համագործակցության հետաքրքրաշարժ և շատ պատասխանատու ճանապարհին։ Ծրագրի վերջին օրը մասնակիցներն անցել են ամփոփիչ ատեստավորում և պաշտպանել թիմերով պատրաստված նախագծերը։ Ուսուցիչները ներկայացրել են իրենց գաղափարները և ցույց տվել, թե ինչպես են նախատեսում կիրառել ստացված գիտելիքները դասերին։ Այժմ արդեն ատեստավորման արդյունքներով մանկավարժները կստանան որակավորման բարձրացման վկայականներ։

Հավելենք, որ նախագիծը կազմակերպվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ։

Լուսանկարները՝ Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031