Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքում բացվել է «Արմաթ» նոր աշխատանոց

Նոյեմբեր 04,2026 13:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայկական տեխնոլոգիական կրթության մոդելը շարունակում է իր միջազգային տարածումը։ Հոկտեմբերի 22-ին Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Ռանյա քաղաքում պաշտոնապես բացվել է «Արմաթ» ճարտարագիտական նոր աշխատանոցը, որը նոր հնարավորություններ է բացում տեղի պատանիների համար։

Ծրագրի միջազգային այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Իրաքում Ռապարինի տարածաշրջանային զարգացման գործակալության (RRDA) համագործակցությամբ՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սողոյանը, Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանին, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։ Մեկ շաբաթյա ժամկետում տեղացի խմբավարների նոր թիմը մասնակցել է ծրագրավորման և ռոբոտաշինության տեսական և  գործնական վերապատրաստմանը, որը վարել է «Արմաթ»-ի խմբավար Արմեն Մխոյանը։

«Արմաթ»-ի միջազգային ընդլայնումն ապացուցում է, որ հայկական ճարտարագիտական կրթական այս մոդելը մրցունակ և պահանջված է համաշխարհային մասշտաբով։ Մեր նպատակն է ստեղծել նոր սերունդ, որը ոչ միայն օգտվում է ժամանակակից տեխնոլոգիաներից, այլև ինքն է ստեղծում դրանք»,– նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագիրը ստեղծվել և զարգանում է Հայաստանում՝ նպատակ ունենալով խթանելու STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթությունը։ Այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում արդեն գործում է շուրջ 642 «Արմաթ» աշխատանոց, որոնցում անվճար կրթություն է ստանում շուրջ 17,000 սան։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ օժանդակությամբ։

«Արմաթ»-ի առաքելությունը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից․ սա արտերկրում բացված 18-րդ աշխատանոցն է։ «Արմաթ Գլոբալ» (Armath Global) նախաձեռնության շրջանակում ճարտարագիտական այս միջավայրերը հաջողությամբ գործում են նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Վրաստանում, Իրաքում, Քուվեյթում և Բանգլադեշում՝ միավորելով պատանիներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ դառնալու ապագայի նորարարներ ու խնդիրներ լուծողներ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30