Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը

Հոկտեմբեր 30,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի է ունեցել Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեդ Քոչարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Երևանի «Գլաձոր» համալսարանում Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման կապակցությամբ` նշելով, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի մեր գիտակրթական միջավայրի համար։

Նա անդրադարձել է Հայաստան-Իրան դարավոր կապին, ժողովուրդներին միավորող պատմական ընդհանրություններին, մշակութային հարուստ ժառանգության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններին:

«Մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամենավառ արտահայտություններից են։ Համատեղ ջանքերով իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց շնորհիվ ձևավորվել է հաջողված փորձ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտներում։

Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության մաս կազմող Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս և Ծոր Ծոր վանքերը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում իրանական կողմին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր ցանկում հայկական ժառանգության ներառմանն աջակցելու և այդ հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար: Համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումներից է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում «Սուրբ Թադեի վանքի ուխտագնացության» ընդգրկումը, ինչպես նաև նոր համատեղ հայտերի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշել է նախարարի տեղակալը։

Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի համատեքստում նախարարի տեղակալը շոշափելի դրսևորումներից է համարել նաև իրանցի ժողովրդական վարպետների և արհեստագործների մասնակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվող Արհեստների միջազգային ամենամյա փառատոնին։

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է՝ 2025 թվականին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Իրանի ազգային գրադարանի և արխիվի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հատկանշական է, որ Մատենադարանի արևելագիտության բաժնում ներգրավված են հինգ իրանագետ, իսկ թանգարանի հիմնական ցուցադրությունում ներկայացված են պարսկերեն ձեռագրերի արժեքավոր նմուշներ։

«Համոզված եմ, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը կարևոր կամուրջներ են ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման, իսկ ակադեմիական երկխոսությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ նաև միջպետական և դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհավորում եմ բոլորիս կենտրոնի հիմնադրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն դառնա գիտական նոր նախաձեռնությունների, արդյունավետ համագործակցության և նշանակալի ձեռքբերումների կենտրոն»,- եզրափակել է Ալֆրեդ Քոչարյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031