Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրային հեռուստաընկերությունը. Մենուա Սողոմոնյան

Նոյեմբեր 03,2026 14:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը բողոքի ցույց է անում՝ պահանջելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը և եթերային քաղաքականության վերանայումը. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Անդրադառնալով Հ1-ի ղեկավարության նկատմամբ կիրառված կարգապահական տույժին՝ սեպտեմբերի 27-ին հեռարձակված ժամանցային համերգի հետ կապված, Մենուա Սողոմոնյանը նշեց. «Եթե սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակելու դեպքը լիներ եզակի, նման հանրային վրդովմունք չէր առաջանա, և մենք չէինք բողոքի, կբավարարվեինք այդ նկատողության փաստով, բայց մենք եկել ենք բողոքելու Հանրային հեռուստատեսության սիստեմատիկ, միտումնավոր, հակահանրային ու հակաժողովրդավարական գործելակերպի դեմ»։

Նրա ձևակերպմամբ՝ Սահմանադրության ու համապատասխան օրենքների դրույթները չեն գործում Հանրայինում, քաղաքական հատկանիշով խտրական բովանդակություն է հեռարձակվում, եւ հատկապես վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրային հեռուստաընկերությունը։

Տեսանյութն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30