Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բողոքում է՝ ո՞ւր են «առաջին սորտի պաշտոնյաները»՝ Սուրիկ Խաչատրյանն ու Տարոն Մարգարյանը

Մայիս 26,2015 15:50

Այսօր ԱԺ պետա-իրավական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջեի 2014-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց` ո՞ւր են Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ «Այն, որ նրանք չեն գալիս, դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին հենց իրենց գործընկերների նկատմամբ, որոնք պարտաճանաչորեն ամեն տարի ներկայանում են եւ քննարկումներին մասնակցում են: Բայց էլի այդ երկու պաշտոնյաները «զբաղված» են: Ներողություն խնդրելով, պարտաճանաչ մասնակիցներ, ես առանց չակերտների եմ զբաղված եւ չեմ կարող այս քննարկմանը մասնակցել»:

Նա կոչ արեց հանձնաժողովների նախագահներին, որ ապահովեն համապատասխան պաշտոնյաների պատշաճ մասնակցությունը: Հակառակ դեպքում ստացվում է, որ կներեք, Հայաստանում կան առաջին եւ երկրորդ սորտի պաշտոնյաներ, եւ առաջին սորտի պաշտոնյաները այսպիսի քննարկումների չեն մասնակցում»:

Hovhannes-MargaryanԻ պատասխան՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցադրումը ժամանակավրեպ է եւ սպառիչ պատասխաններ կստանա: Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտնվում է գործուղման մեջ:

Նիկոլ Փաշինյանն էլ հաջողություն մաղթեց ներկաներին՝ ասելով, որ տարոն Մարգարյանը մի օր Երուսաղեմում է, մի օր՝ Բադեն-Բադենում. «Նա աշխատում է Երեւանից կամ ԱԺ շենքից հնարավորինս հեռու լինի, որ նույնիսկ օն-լայն իրեն հարց տալու հնարավորություն չլինի: Ձեզ բարի քննարկում եմ մաղթում, պետք է գնամ, որովհետեւ շատ զբաղված եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031