Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցում

Մայիս 28,2015 21:20

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը հանդիպեցին ԲՀԿ Էրեբունու տարածքային կառույցի պատասխանատուների հետ։ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Էրեբունու ակտիվին ներկայացրեցին կուսակցության մոտեցումները երկրի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների, ինչպես նաեւ՝ տնտեսական լրջագույն մարտահրավերների վերաբերյալ։

Քննարկվեց քաղաքական այս փուլում տարածքային կառույցների աշխատանքն առավել ակտիվացնելու եւ համայնքի բնակիչների հետ հանդիպումների շարք սկսելու հարցը։ ԲՀԿ նախագահն ու կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները պատասխանեցին Էրեբունու տարածքային ակտիվի հարցերին՝ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական օրակարգի շուրջ ԲՀԿ որդեգրած մարտավարության վերաբերյալ։

ԲՀԿ նորագիրներին հանձնվեցին կուսակցական անդամատոմսեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031