Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում

Հունիս 04,2015 11:49

Աբովյան քաղաքից  ընտանիք է անհետացել

Լուր ունեմ, որ 2014 թվականի դեկտեմբերի սկզբներին  Աբովյանից մի ընտանիք վերցրել է իր երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ: Ընտանիքի հայրը`  Արթուր Յուրիկի Մխիթարյանը, կինը՝ Անժելա Պետրոսյանը, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Ամալյան Մխիթարյանը 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է: Երեխաները  դեկտեմբերից դպրոց չեն հաճախել, սա նշանակում է , որ ընտանիքը  խոչընդոտել է երեխաների կրթության իրավունքի իրացմանը:

Հիմնվելով Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն ասում է. «Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին»: Ղեկավարվելով վերոնշյալ օրենքով,  սույն թվականի մայիսի 18-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի  ժամանակավոր պաշտոնակատարի միջոցով  դիմել եմ Աբովյանի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Պատասխան չեմ ստացել, սակայն տեղյակ եմ, որ ընտանիքին գտնելու նպատակով Կոտայքի ոստիկանությունը  հետախուզում է  հայտարարել:

Նկատենք, որ Մխիթարյան Արթուրի  ընտանիքի ավագ տղան զորակոչի տարիքի է, իսկ 4-րդ երեխան արդեն պետք է ծնված լինի, մի՞թե  այս փաստերը չեն կարող օգնել ընտանիքին  գտնելու համար, ո՞րտեղ է ծնվել երեխան, ո՞ր քարանձավում:

Խնդրում  եմ  «Հերթապահ մաս»  հաղորդման ժամանակ նույնպես  հայտարարել Մխիթարյան Արթուրի և նրա  ընտանիքի հետախուզման մասին, ինչպես  03.06.2015թ. հայտարարվեց Արարատ Ասրյանի հետախուզման մասին, ով  իր 8-ամյա դստերը վերցրել ու անհետացել է վերոնշյալ  ընտանիքի հետ  միասին:

 

 Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930