Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրաքում հայկական համայնքի հերն անիծվեց, հիմա հերթը Հալեպինն է». փորձագետ

Հունիս 06,2015 10:15

Կասպյան- Սեւծովյան  քաղաքական սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Պողոսյանը մտահոգված է արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Ըստ նրա, այդ իրադարձություններն ուղիղ անդրադարձ ունեն Հայաստանի վրա այնքանով, որ այնտեղ ունենք հայկական հսկայական գաղթօջախներ:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը զարմացավ, որ այդ իրադարձությունները Հայաստանին կարծես թե չեն մտահոգում, մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լիներ, որովհետեւ այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, սրընթաց կարող է շատ մեծ վնասներ հասցնել հայերին. «Ոչ թե արաբական երկրների փլուզումն է սարսափելի, այն այնտեղ ունենք հայկական հսկայական համայնքներ, որոնք վերանում են մեր աչքի առջեւ, ու ցավոք սրտի, ոչ մի բան չենք կարողանում անել:

Իրաքում արդեն կորցրինք հայկական համայնքը, այսպես ասած, հերն անիծվեց մեր գաղթօջախի, Սիրիայում հիմա նույն բանն է կատարվում, հատկապես Հալեպում: Քեսաբը մի քանի անգամ կոտորվեց, հիմա արդեն հերթը հասնելու է Բեյրութին, որտեղ հայկական համայնքը էլի հսկայական է»:

Նա նկատեց, որ մեկ ու կես ամիս առաջ Դեր Զորի հայոց ցեղասպանության հուշահամալիրի պայթեցումը ոչ բոլորին մտահոգեց, քանի որ շատերին թվում է՝ ինչ-որ անապատում է պայթեցումը եղել. «Ոչ, այդ հուշահամալիրը քաղաքի կենտրոնում էր եւ տրաքացվեց: Հստակ մեսիջ էր՝ կոնկրետ մեր դեմ ուղղված, մեր սրբություններից ամենագնահատելի շինության դեմ կատարվեց: Եվ զարմանալի է՝ հարյուրամյակի ժամանակ ոչ մի բան չասվեց դրա մասին: Բայց սա այնպիսի ապտակ էր հայությանը, ես զարմացած եմ»:

Հալեպի վրա հարձակումները, փորձագետը համարում է թուրքական քաղաքականության արդյունք: Մեր հարցին այսինքն, երկրորդ ցեղասպանությո՞ւն է իրագործում Թուրքիան, պարոն Պողոսյանը շարունակեց. «Իհարկե, Թուրքիայի մեջքին էլ որոշակի ուժեր կան: Ցեղասպանությո՞ւն է, թե՝ ոչ կդժվարանամ ասել, քանի որ  հատկապես մեր դեմ չէ ուղղված, չնայած  օգտագործում են նաեւ մեր դեմ: Հարցը ձեւակերպման մեջ է: Սա շատ նուրբ ձեւակերպման խնդիր է, որը գիտնականները պետք է անեն»:

Մեր հարցին, իսկ արաբական երկրներից հայկական համայնքների հայերին կազմակերպված տեղահանելու խնդիր կա՞ եւ ինչու Հայաստանը չի փորձում այդ հարցում քայլեր անել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե տեղահանման անհրաժեշտություն կա, բայց ես համոզված եմ, որ Հայաստանը այդպիսի քայլերի չի գնա: Ու ես ապշած եմ, որ մեր հանրապետությունը նման քայլերի չի դիմում: Դա պետք է անեին դեռ Իրաքի առաջին քայլերից»:

Հարցին, թե իսկ գուցե արաբական երկրներում հայկական գաղթօջախները պահելո՞ւ խնդիր է դրել Հայաստանը, դրա համար չեն կազմակերպում կազմակերպված տեղահանումներ, փորձագետը չհամաձայնեց. «Գաղթօջախը հնարավոր չէ պահել, երբ ուղղակի բնաջնջում է գնում»:

Կասպյան- Սեւծովյան  քաղաքական սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենի խոսքով, իրենք նախաձեռնել են պարբերաբար կազմակերպել արաբական երկրներում կատարվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում թեմայի շուրջ քննարկումներ ու հետազոտություններ՝ գիտնականների ու քաղաքագետների հետ համատեղ կլոր սեղանի շուրջ: Երեկ առաջին հանդիպումն է տեղի ունեցել:  « Ձգտելու ենք Հայաստանում միջազգային կոնֆերանսներ կազմակերպել՝ դրսից հրավիրված մասնագետների մասնակցությամբ»,- հավելեց ինստիտուտի փոխտնօրենը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    կատարյալ հումանիտար աղետ է,իսկ մեր իշխանությունները սոսկ դիտողի դերում են;Ինչու չի բարձրաձայնվում ՄԱԿ-ի ,ԵԱՀԽ խողովակներով,Տիզբոնից ,,դաբրո,, չկա՞,ինչ է…Մարդկանց պիտի վերաբնակեցնել ազատագրված տարածքներում,ապացուցել,որ մենք էլ արեվի տակ ապրելու իրավունք ունենք;;Իսկ գուցե Նանսեններ այլեվս չկան՞…Ինչու են ճամարտակում մարդու իրավունքների մասին,իսկ ամբողջ մի ժողովրդի հսկայական մի հատվածի,որ ցեղասպանությունից վերապրածների ժառանգներն են, նկատմամբ անտարբեր մնում:Ինչու՞ՀՀ քաղաքական կառույցներն ու ՀԿ-ները ձկան նման լուռ են…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930