Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմինը կարևորել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը

Հունիս 10,2015 16:43

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին:

Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի  հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում:

Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և կարևորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն կատարելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման և ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը: Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը և ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930