Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ քաղաքը ծառատունկով գեղեցկացել է

Հունիս 15,2015 14:15

Սահմանամերձ տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Բերդ քաղաքը կանաչապատվել է: Քաղաքի մուտքի ավտոճանապարհի եզրին տնկվել է 400 հատ արագ աճող բարդի: Տնկիները նվիրել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը: Բերդի քաղաքապետ Հարության Մանուչարյանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի զբոսայգու աստիճանները նորոգվել են: Զբոսայգու մուտքի մոտ Բերդի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի 6 վետերաններ եւ աշխատանքի 3 վետերաններ դպրոցականների աջակցությամբ տույա տեսակի մեկական ծառ են տնկել: Այդ ծառերի վրա ցուցանակներ են գրված, ուր գրված է  ծառ տնկողի անունը: Ծառատունկ է արվել նաեւ Բերդի մարզադպրոցի տարածքում:

Berd_1 Berd_3

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930