Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

Օգոստոս 04,2026 14:57 Share

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում, ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Մանրամասները` տեսանյութում

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31