Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղն առավոտյան կլինեմ Ղարաբաղում. ՊԲ բանակի ապագա հրամանատար. news.am

Հունիս 16,2015 11:02

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատեց իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ  երեւի այսօր իր նշանակման հրամանը չի լինի, բայց նշանակվելուց հետո արդեն ընտանյոք հանդերձ կտեղափոխվի ԼՂՀ:

Ինքը՝ Լյովա Մնացականյանը, վաղն առավոտյան արդեն կլինի ԼՂՀ-ում: «Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչ մի բանի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»,-ասաց նա: Թե որ աշխատանքն է ավելի դժվար լինելու՝ ՊԲ հրամանատարությունը, թե ԶՈՒ շտաբի պետի տեղակալի աշխատանքը, Լյովա Մնացականյանը պատասխանեց, որ երկուսն էլ պատասխանատու  պաշտոններ են, երկրորդական պաշտոն բանակում չկա: Իսկ թե ինչ խնդիրներ ունի Պաշտպանության բանակում լուծելու, Լյովա Մնացականյանն ասաց, որ դրանք հրապարակման ենթակա չեն:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930