Լրահոս
Օրվա լրահոսը

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 19,2026 10:05 Share

Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։

Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.

◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,

◾ ՀՀ շարունակվող շրջափակում,

◾ ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզերում),

◾ ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),

◾ ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,

◾ և այդպես շարունակ։

Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյունքն են։

Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է։

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930