Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկել է ‹‹ԱՀԿ. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով աշխատաժողովը

Հունիս 16,2015 13:34

Երևանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ‹‹Առևտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով  եռօրյա աշխատաժողովը, որին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատաժողովին մասնակցում էին նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, ներկայացուցիչներ շուրջ 20 եվրոպական երկրներից:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` նախարարը մասնավորապես նշել է, որ ձկնաբուծությունը հանդիսանում է հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից մեկը` կարևորելով ոլորտի զարգացումը ինչպես երկրի պարենային անվտանգության ապահովման, այնպես էլ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության բարելավման տեսանկյունից:

«Ձկնաբուծությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է և ունի զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործումը հնարավոր է միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համագործակցու­թյան, զարգացած երկրների պրակտիկայում առկա արդիական ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանական ներդրման, միջազգային չափանիշներին բավարարող արտադրանքի ստեղծման և ձկնամթերքի արտահանման ավելացման միջոցով»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:

Նախարարի խոսքով` վերջին տարիներին իրականացված քաղաքականության, մասնավորապես արտահանմանն ուղղված պետական աջակցության արդյունքում էականորեն ավելացել են ձկան արտադրության և արտահանման ծավալները: Ձկնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի արժեքը կազմել է 28.7 մլրդ դրամ, որը գերազանցել է 2013 թվականի մակարդակը 24.6 %-ով: 2011-2014թթ. ընթացքում ձկան արտադրությունն ավելացել է ավելի քան 2.0 անգամ: Էականորեն ընդլայնվել է արտահանման ծավալը, այն 2014 թվականին կազմել է 2706 տոննա` 2011 թվականի 1600 տոննայի դիմաց:

«Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան իր հերթին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և իր երախտագիտությունը հայտնելով գյուղատնտեսության նախարարությանը մեծ աջակցության համար` հույս է հայտնել, որ այս տարածաշրջանային աշխատաժողովը, որը համախմբել է եվրոպական շուրջ 20 երկրների փորձագետների, կարևոր նշանակություն կունենա ամուր համագործակցության ծավալման, փորձի փոխանակման և ոլորտի վերջին զարգացումների մասին համապարփակ իրազեկման առումով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930