Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը քարեր էր փնտրում աղբամաններում

Հունիս 24,2015 12:14

Քիչ առաջ խառնաշփոթ սկսվեց Բաղրամյան պողոտայում. Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ պողոտայում ակտիվիստների տեղադրած աղբամաններում պարկերով քարեր կան:

Հիշեցնենք, որ ակտիվիստները նախօրեին ոստիկանների հնարավոր բռնի գործողություններից խուսափելու համար` աղբամաններ էին շարել պողոտայի սկզբնամասում, որպեսզի հնարավոր բռնի գործողությունների դեպքում կարողանան պաշտպանվել:

Cuyc_Bagramyan_8

Ոստիկանները հերթով բացում էին աղբամանները եւ ստուգում, բայց դրանք ոչ թե քարեր էին, այլ շինարարական թափոն: «Մաքուր զիբիլ է»,- ասաց ցուցարարներից մեկը:

Վալերի Օսիպյանն ասաց, որ լավ է, որ ոչինչ չհայտնաբերվեց եւ ասաց, որ ինչ արվում է, արվում է եւ ցուցարարների, եւ  ոստիկանների անվտանգության նկատառումներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930