Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Այս տղաները մինչեւ վերջ գնացող են» (Տեսանյութ)

Հունիս 25,2015 12:21

«Երբ որ այս գործընթացը սկսվեց, բոլորի համար էր հետաքրքիր, թե ինչ է տեղի ունենալու»,-հունիսի 25-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն առաջացրել է ժողովրդի բնական հուզումը եւ քաղաքական ուժերը որպես առաջնորդ հանդես չեն եկել, այլ ձեւավորվել է հասարակական խումբ. «Առաջին օրվա դեպքերը ցույց էին տալիս, որ պետությունն իր իրավապահ մարմիններով ոչ թե կանգնած է Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացու կողքին եւ պաշտպանում են նրա շահերը, այլ պաշտպանում է մասնավոր հիմնարկի շահը: Սա շատ տարօրինակ էր»:

Այդ հանգամանքը, որ իշխանությունը պաշտպանում է մասնավոր հիմնարկի շահը, ըստ նրա՝ վկայում է այն մասին, որ այդ գործարքի մեջ թաթախված է ողջ իշխանական վերնախավը: Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ երկու օր է Բաղրամյան պողոտայում է շրջում եւ իր համար բացահայտ էլ է, որ այնտեղ մութ ու ցուրտ տարիներին ծնված սերունդն է եւ հասարակության հայտնի քաղաքական գործիչներ չկան:

Նա Բաղրամյան պողոտայում չի հանդիպել ո՛չ ռուսամետ կազմակերպություններին, ո՛չ արեւմտամետ. «Այն մարդիկ են, որ ժամանակին շատ լավ կոփվել են ցուրտ ու մութ տարիներին եւ հիմա չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Հիմա նրանց ջրցան մեքենաներով կամ այլ կարգի խնդիրներով վախեցնելը բավականին բարդ է: Այս տղաները մինչեւ վերջ գնացող տղաներ են, կուզեի, որ մեր իշխանությունները այս հանգամանքը հաշվի առնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930