Լրահոս
Օրվա լրահոսը

 Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը

Հունիս 25,2015 13:17

Հունիսի 24-ին  Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ պայքարի օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաեւ ցուցարարների, քաղաքացիների եւ լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների մանրամասները։

Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր պատկերը, մասնավորապես ընտրական ինստիտուտի ոչնչացումը իշխանությունների կողմից, այսպես կոչված Սահմանադրական բարեփոխումների իրական ու բուն նպատակները, հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից տոտալ վերահսկողությունը եւ գրաքննությունը, քաղբանտարկյալների վերաբերյալ խնդիրները։

www.anc.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930