Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Ցեղասպանության 100- ամյակի հիշատակման միջոցառումները

Հունիս 25,2015 13:47

Ցեղասպանության 100-րդ տարելիցի  հիշատակման միջոցառումների շրջանակում Հովհաննես Թումանյանի թանգարանում մայիսի 26-ից հունիսի 2-ը կազմակերպվել էր «Պատասխան 100 տարի անց» խորագրով կերպարվեստի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8-18 տարեկան ստեղծագործող դպրոցահասակ երեխաներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև՝ աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը: Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 160 աշխատանքներ: Դրանցից 21-ի հեղինակներն արժանացել են վարչական շրջանի ղեկավարի խրախուսական նվերների և պատվոգրերի, ևս 3 աշխատանք հաղթող է ճանաչվել: Առաջին երեք տեղերը զբաղեցրած երեխաները`Նելլի Մարգարյանը, Անժելա Բաբուջյանը և Անուշ Հովհաննիսյանը,  արժանացել են նաև դրամական խրախուսանքի:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ևս  մեկ ցուցահանդես՝ «Հայ գարուններ » խորագրով, Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Մասնակից աշակերտների աշխատանքների հիմքում գարունը որպես հավերժության խորհրդանիշ պատկերելն էր:  Ցուցահանդեսի ընթացքին, ի թիվս այլոց, հետևել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներն ու մշակույթի կենտրոնի տնօրենը:

Մասնակից աշակերտները պարգևատրվել են Նոր Նորքի մշակույթի կենտրոնի պատվոգրերով և վկայագրերով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի  պատվոգրի է արժանացել նաև մանկավարժ Մարիա Ամիրխանյանը` վարչական շրջանի մշակութային կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930