Լրահոս
Օրվա լրահոսը

Համբարձման տոնը` մայրաքաղաքի վարչական շրջաններում

Մայիս 06,2016 16:27 Share

Համբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշել է մայիսի 5-ին: Օրվա խորհրդով մայրաքաղաքի վարչական շրջանների եկեղեցիներում, հարակից տարածքներում ու կրթօջախների բակերում կազմակերպվել են միջոցառումներ` երեխաների օրհնության կարգով, ծաղկեփնջեր կապելով, երգուպարով, ծեսին բնորոշ այլ միջոցառումներով:

Եկեղեցական տոնացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող միջոցառումների գլխավոր նպատակը նաև մեր ազգային, ավանդական սովորույթներին, հատկապես մատաղ սերնդին հաղորդակից դարձնելն է:

 
Երևանի քաղաքապետարան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել