Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաների հայերեն ուսուցման ծրագրի թեմայով

Հուլիս 16,2015 16:59

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրով ամռանը Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաներին հայերեն դասավանդող ուսուցիչների հետ։

Քննարկելով երկշաբաթյա ուսուցման ծրագիրը՝ հանրակրթության վարչության պետն առաջարկել է այսուհետ ուսուցումը կազմակերպել՝ խմբերը բաժանելով ըստ երեխաների հայերենի իմացության, որպեսզի գիտելիքներով համալրումը յուրաքանչյուր երեխայի՝ արդեն ունեցած գիտելիքների վրա հիմնված լինի. այսպիսով երկշաբաթյա ուսուցումը հնարավորինս արդյունավետ կլինի, և բոլոր երեխաները հայրենասիրական երգերից ու որոշ ընդհանուր թեմաներով զրույցներից բացի, կհասցնեն հայերենագիտական այլ գիտելիքներ էլ ստանալ։ Հանրակրթության վարչության պետը պատրաստակամություն է հայտնել  այս հարցում մեթոդական և անհրաժեշտ այլ աջակցություն  ցուցաբերել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  նաև առաջիկայում  դասալսումների  վերաբերյալ։

Ուսուցումն  իրականացվում է Երևանի քաղաքապետարանի  ենթակայության Ստ. Շահումյանի անվան հ.1 դպրոցում։ Դասերը վարում են Երևանի կրթական համակարգի մասնագետները։

Արդեն 7-րդ տարին է՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան են այցելում 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաներ և երկու շաբաթ բնակվում Երևանի, ինչպես նաև Հայաստանի այլ համայնքների հյուրընկալ ընտանիքներում։ Այդ ընթացքում երեխաները, Երևանի ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններից բացի, հաճախում են նաև հայերենի երկշաբաթյա դասերի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031