Լրահոս
Օրվա լրահոսը

Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին

Հուլիս 16,2015 18:55

Արդեն ամառը կես է եղել, և Քաշաթաղի շրջանում շարունակվում է հացահատիկի բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տվյալների՝ հուլիսի 15-ին շրջանում ընդհանուր կատարվել է 55հա հունձ, որից ցորեն՝ 45հա. Ստացվել է 126տ բերք՝ 28ց/հա բերքատվությամբ և հաճար՝ 10հա. ստացվել է 25տ բերք՝ 25ց/հա բերքատվությամբ:

Դաշտերում աշխատել է 11 կոմբայն, որից 5-ը՝ Սյունիքի մարզից: Գարու հունձը գրեթե ավարտվել է: Հուլիսի 16-ի դրությամբ ընդհանուր կատարված 13653հա ցանքսից(ցորեն՝ 4547հա, գարի՝ 7230հա, հաճար՝ 1876հա) հնձվել է 12419հա տարածք, որից ցորեն՝ 4113հա, գարի՝ 7014հա, հաճար՝ 1291հա: Համախառն բերքատվությունը միջին կազմել է 28, 9ց/հա: Ստացվել է 35879տ բերք, որից ցորեն՝ 12082տ(29,4ց/հա), գարի՝ 20242տ(28,9ց/հա) և հաճար՝ 3555տ(27,5ց/հա): Հացահատիկի հունձը շրջանի հարավային թևում մոտենում է ավարտին:

Արաքսամերձ Միջնավանի քաղաքային համայնքում կատարված ընդհանուր 542հա ցանքսից հնձելու է մնացել ընդամենը 15հա ցորենի արտ: Միջին գոտում գտնվող Աղավնատուն գյուղական համայնում, որի կազմի մեջ են մտնում նաև Խաչգետիկ և Հարար գյուղերը, կատարված ընդհանուր 126հա ցանքսից մնացել է հնձելու 25հա հաճար: Համեմատաբար շատ տարածք՝ 328հա(150հա ցորեն, 98հա հաճար և 80հա գարի) դեռ պետք է հնձվի Ծաղկաբերդի գյուղական համայնքի տարածքում, որտեղ ընդհանուր կատարվել է 900հա ցանքս(ցորեն՝ 400հա, գարի՝ 350հա, հաճար՝ 150հա):

DSCN9223

Մոտ 40հա հունձ էլ պետք է կատարվի արաքսամերձ Վանի գյուղական համայնում: Հացահատիկի ցանքս հյուսիսային թևում կատարվել է միայն Լեռնահովիտ, Մոշաթաղ, Հակ գյուղական համայնքներում. ընդհանուր՝ 410հա հաճար և 10հա գարրի (համապատասխանաբար՝ Լեռնահովիտում՝ 150հա, Մոշաթաղում՝ 140հա, Հակում՝ 120հա և 10հա՝ գարի): Այս ցանքատարածքներում հունձ դեռևս չի կատարվում: Աղավնոյի գյուղական համայնքում, որն ընկած է միջին գոտում,  կատարվել է 160հա ցորենի, 125հա գարու և 42հա հաճարի ցանքս: Հնձելու է մնացել 120հա ցորեն, 25հա գարի և 42հա հաճար:

Այսպիսով` համայնքային հողատարածքներում ընդհանուր մնացել է հնձելու 1032հա հացահատիկի ցանքատարածք, որից ցորեն՝ 320հա, հաճար՝ 505հա և գարի՝ 127հա: 20հա ցորեն էլ մնացել է հնձելու պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում, որտեղ ընդհանուր կատարվել է 560հա ցորենի, 2790հա գարու և 650հա հաճարի ցանքս: Ըստ գյուղվարչության տեղեկանքի հունիս ամսվա ընթացքում տեղի ունեցած հրդեհներից համայնքային ցանքատարածքներում ընդհանուր այրվել է 94հա ցորենի և 2հա գարու ցանքատարածք: 86, 7Ահա գարու արտ էլ հրդեհվել է ՊՊՖ հողատարածքներում, ընդհանուր՝ 182,7հա:

Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հակառակ հարավային թևի համեմատաբար բարձր բերքատվության՝ հյուսիսային թևում երաշտի պատճառով սպասվում է ցածր բերքատվություն: Հացահատիկի բերքահավաքի բուռն ընթացքում շրջանի արտերում օրական աշխատել է մինչև 55 կոմբայն, որոնց մեծ մասը բերվել է Սյունիքի մարզից: Շրջանի հյուսիսային թևում ընթանում են խոտհնձի աշխատանքները: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործող հակահրդեհային օպերատիվ շտաբի(Իշխանաձորում) շրջանակներում չհնձված ցանքատարածքների մոտ դեռևս գործում են հակահրդեհային հենակետեր՝ Ծաղկաբերդի տարածքում և Որոտանի սարահարթում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031