Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպե՞ս լողափից վերադառնալ գեղեցիկ կազմվածքով

Հուլիս 18,2015 11:30
krcqkal

Եթե արդեն որոշել եք որտեղ անցկացնել արձակուրդը եւ ցանկանում եք արձակուրդից վերադառնալուց հետո լսել հաճելի հաճոյախոսություն ձեր կազմվածքի մասին, ապա այդ ժամանակահատվածում ժամանակ տրամադրեք նաեւ մարմնամարզությանը: Առաջարկվող վարժությունները հատկապես օգտակար են լողափում հանգստացողների համար:

Որպեսզի մարզեք փորի մկանները, ապա նստեք լողափի խցիկի նստատեղի կամ աթոռի եզրին, հետեւից ձեռքերով ամուր բռնեք, ոտքերը պարզեք ու թաթերը միացրեք։ Այդ դիրքում ոտքերը բարձրացրեք որքան կարելի է բարձր, այնուհետեւ իջեցրեք՝ գետնին չհպելով, եւ նորից բարձրացրեք վերեւ։

loxap3

Նստեք ավազի վրա, ոտքերը ուղիղ տարածեք՝ որքան կարելի է լայն։ Դրանց մեջտեղում դրեք լիմոնադի երկու շիշ։ Մեկ հաշվին ոտքերը կտրեք գետնից եւ բարձրացրեք շշերի վրայով։ Երկու հաշվին՝ կատարեք այդ նույն շարժումը հակառակ ուղղությամբ։
Ազդրերի մկանների համար պետք է նստեք ավազի վրա, ոտքերը միացնեք իրար եւ դնեք իրանի ձախ կողմում։ Ձեռքերը մեկնեք առաջ։ Արագ շարժումներով ոտքերն ուղղեք եւ տեղափոխեք աջ։ Մի փոքր հանգստացեք եւ կատարեք այդ նույն շարժումը հակառակ ուղղությամբ։

Եթե արեւահարման ընթացքում պառկած դիրքից հոգնում եւ ձանձրանում եք, կատարեք հետեւյալ վարժությունները՝ մեկ հաշվին ոտքերը եւ ձեռքերը ուղիղ բարձրացրեք վեր, երկու հաշվին՝ դանդաղ իջեցրեք։

loxap

Ընդհանուր ոտքերի համար կանգնեք ուղիղ, ձեռքերի մատները միահյուսեք առջեւում։ Վեր բարձրացնելով սկզբում ձախ, ապա աջ ոտքը՝ անցեք այդ «կամրջակի» վրայով։
Մեջքի համար պետք է պառկեք ավազի վրա, ձեռքերը իրանի երկարությամբ, ոտքերը բարձրացրեք վեր, ապա իջեցրեք գլխի վրայով եւ մատների ծայրերով հպվեք գետնին։
Կառուցեք մի փոքր ավազե թմբիկ եւ մեջքի վրա պառկեք այնպես, որ գլուխը ցած կախվի։ Մեկ հաշվին գլուխը բարձրացրեք այնպես, որ մարմնի հետ կազմի ուղիղ գիծ։ Երկու-երեք հաշվին՝ շրջվեք ձախ եւ աջ, որից հետո գլուխը նորից իջեցրեք ցած։ Հաճելի հանգստի հետ մեկտեղ՝ ունեցեք գեղեցիկ կազմվածք եւ արեւայրուք: Անհրաժեշտ է հիշել նաեւ, որ յուրաքանչյուր վարժություն պետք է կատարել 14-20 անգամ եւ պետք է

արմնամարզությամբ զբաղվել ամեն օր` 15 րոպե առավոտյան եւ նույնքան էլ` երեկոյան:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031