Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 3-րդ հերթափոխը

Հուլիս 28,2015 12:02

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ հարյուրավոր երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստն են անցկացրել մարզաառողջարանային ճամբարներում:

Հուլիսի 27-ին վարչական շենքերի հարակից տարածքից 20 օր տևողությամբ երրորդ հերթափոխով ճամբարներ են մեկնել 425 երեխաներ: Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել երկրորդ հերթափոխով հուլիսի 8-27-ը հանգստացած երեխաները: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը կհասնի 1175-ի: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031