Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Առայսօր տեսել ենք, որ Հանրապետության հրապարակն օգտագործվել է ՀՀԿ-ի միջոցառումների համար» (Տեսանյութ)

Հուլիս 28,2015 15:10

Այսօր Հանրապետության հրապարակում «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը կարդալուց հետո նախաձեռնության համակարգողներից Անդրիաս Ղուկասյանը խոսեց նաեւ լրագրողների հետ:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ խնդիր է լուծվում նստացույցը  հիսուն քայլ այս կողմ, թե այն կողմ անցկացնելու դեպքում՝ նկատի ունենալով, նստացույցը Հանրապետության հրապարակի գորգի վրա անցկացնելու ցանկությունը, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Իսկ ոստիկանությունը ի՞նչ հարց է այդպես լուծում, որ ոստիկանությունը ստիպված եղավ գնալ այդպիսի գործողությունների:

Andrias Ghukasyan 1Բոլորին հասկանալի է, ովքեր որ նայել են 2004 թվականի կառավարության որոշումը, հրապարակի կենտրոնը չի հանդիսանում մշակույթի անշարժ գույք, բոլոր այս շենքերը հանդիսանում են, իսկ կենտրոնը` ոչ: Դա իշխանությունների համար երեւի իմիջային հարց է. թույլ չտալ, որ  քաղաքացիները Հանրապետության հրապարակի կենտրոնում որեւէ բողոքի ակցիա անցկացնեն, որովհետեւ  առայսօր տեսել ենք, որ Հանրապետության հրապարակն օգտագործվել է  ՀՀԿ-ի միջոցառումների համար: Հիշում ենք՝ Սերժ Սարգսյանին 2012 թվականին, երբ փուչիկները տրաքեցին, այդ հրապարակն օգտագործվում էր ՀՀԿ-ի համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031