Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը դեռ լռում է սահմանադրական բարեփոխումների հարցով

Օգոստոս 18,2015 21:45

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեռ հրաժարվում է կարծիք հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» երիտասարդական հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ի պատասխան այս թեմայով հարցի՝ պարոն Աշոտյանն ասաց. «Սահմանադրական բարեփոխումների մասին ես առանձին առիթով իմ տեսակետները կհայտնեմ այն ժամանակ, երբ ինքս կորոշեմ: Մենք աշխատել ենք հեղինակային խմբի հետ և ստացել ենք կրթության, գիտության ու հայոց լեզվի՝ որպես պետական լեզվի հետ կապված ամրագրումները, որոնք նոր հեռանկարներ են բացում»:

Դիտարկմանը, թե չի՞ հասցրել լավ ուսումնասիրել, դրա համար է հրաժարվում կարծիք հայտնելո՞ւց, պարոն Աշոտյանն արձագանքեց. «Շատ ասելիք ունեմ, շատ լավ եմ ուսումնասիրել, ինձ մի սովորեցրեք, երբ խոսել հրապարակային թեմաներով»:

Հարցին՝ ՀՀ ինքնիշխանության հետ կապված մտահոգություններ չունի՞ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունների  առիթով, պարոն Աշոտյանն առանձնապես չկենտրոնացավ այս հարցի վրա, միայն փոխանցեց. «ՀՀ ինքնիշխանությունն ամուր ձեռքերում է՝ իր ժողովրդի: Մեզ՝ այն մարդկանց, որոնք ոչ պրոռուսական են, ոչ պրոամերիկյան, հանգիստ թողեք, ես չեմ ծառայելու ձեր քարոզչական նպատակներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31