Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի գյուղապետը` որդու մասին. «Հուզմունքի մեջ է եղել, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության»

Օգոստոս 26,2015 12:11

Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանին հարցրինք, թե որդու՝ Արագածի ձերբակալման մասին: Նա  հայտնեց, որ ինքն այդ մասին կայքերում է  կարդացել:

Ա. Թամրազյանի խոսքերով՝ ինքը  հույս ունի, որ  որդու նկատմամբ  արդարադատություն կիրականացվի: Նա ասաց. «Դեպքի ժամանակ նա  հուզմունքի մեջ է եղել,  դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության»:

Նշենք, որ Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից Արագած Թամրազյանը հետախուզվում էր  2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 258-րդ (խուլիգանություն):

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31