Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ դեպքերում  պարզապես պատճենում ենք այլ երկրների սահմանադրություններից». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 29,2015 11:05

«1993 թվականին Հայաստանը վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, իսկ 1996 թվականից գործում է «Երեխաների իրավունքների մասին» օրենքը: Մինչդեռ սահմանադրության նախագծում չգիտես ինչու անհրաժեշտություն է համարվել երեխաների պաշտպանությանը նվիրված բավական լայնածավալ հոդված ընդունել, կարծես թե Հայաստանում ամեն օր եւ ամեն քայլափոխի ոտնահարվում են երեխաների իրավունքները»,- անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծի վերոնշյալ հոդվածին՝ ասում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Նա անտրամաբանական է համարում, որ առանց համակողմանի ուսումնասիրությունների եւ վերլուծությունների, թե արդյոք Հայաստանում երեխաների իրավունքները ոտնահարվո՞ւմ են, արդյոք նրանք ենթարկվո՞ւմ են մասսայական բռնությունների, խոշտանգումների, սեռական կամ այլ բնույթի շահագործման, սահմանադրական այնպիսի դրույթ են սահմանում, որ կարելի է մտածել՝ այստեղ երեխաների իրավունքների ոտնահարումը մտահոգիչ ծավալների է հասնում:
Ըստ կենտրոնի տնօրենի՝ հայ երեխաների իրավունքների պաշտպանության համար լիովին բավարար են 1993 եւ 1996թթ. կյանքի կոչած կոնվենցիան եւ օրենքը: Դրանից ավելին մեզ անհրաժեշտ չէ, քանի որ անգամ կոնվենցիայի ու եղած օրենքի կիրառությունը հազվադեպ է անհրաժեշտ լինում:
«Իսկ մենք փոխանակ մեր իրականության եւ ազգային արժեքների վրա հիմնվելով՝ ստեղծենք սահմանադրության համապատասխան դրույթները, շատ դեպքերում դրանք պարզապես պատճենում ենք այլ երկրների սահմանադրություններից՝ հաշվի չառնելով, որ նրանց փորձը բոլորովին այլ է»,- ասում է Հայկ Այվազյանը:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31