Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսական հոռետեսություն. բյուջեին ծանր ժամանակներ են սպասվում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 05,2015 11:34
byuje

Ընդամենը երկու ամիս առաջ կառավարությունը ընդունեց 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ), որտեղ մոտավորապես նկարագրված է, թե ինչպիսին պետք է լինի 2016 թվականի բյուջեն: Ըստ այդմ, 2016 թվականին պետք է հավաքվի 1 տրիլիոն 150 միլիարդ դրամի հարկ, որը 46 միլիարդ դրամով ավելի է, քան պետք է հավաքվի այս տարվա ընթացքում: Իսկ այս տարվա ընթացքում, ըստ ՄԺԾԾ-ի, պետք է հավաքվի 45 միլիարդ դրամով ավելի հարկ, քան անցած տարի, այսինքն 1 տրիլիոն 104 միլիարդ:

Ինչպես նշեցինք, տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով հարկերը ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազել են` 700 միլիոն դրամով: Ակնհայտ է, որ այս տարի հարկերի հավաքագրման կանխատեսումները չեն իրականանալու` չի հավաքվելու այդ լրացուցիչ 45 միլիարդ դրամը: Դա` լավագույն դեպքում: Այսինքն, այն դեպքում, եթե վիճակը ավելի չվատանա: Այլ կերպ ասած, այս տարի լավագույն դեպքում կհավաքվի այնքան հարկ, որքան անցած տարի:

ՀՀ ֆինանսների նախարարությունը շատ ավելի հոռետեսական կանխատեսումներ ունի եւ դրանով ոչ մի կերպ չի կիսում վարչապետի լավատեսությունը եւ ԱՎԾ-ի արձանագրած աճերը: Եվ դա արտահայտվում է ոչ միայն Գագիկ Խաչատրյանի` օրերս ԱԺ-ում հնչեցրած գնահատականներով: Ֆիննախի մշակած ՄԺԾԾ-ի համաձայն` այս տարի Հայաստանում ակնկալվում է ընդամենը 1 տոկոս տնտեսական աճ: Ֆինանսների նախարարության` հաջորդ տարվա համար արած կանխատեսումները եւս լավատեսական չես համարի` ընդամենը 2 տոկոս: Չնայած ստեղծված իրավիճակում նույնիսկ 2 տոկոսանոց աճի սպասումները պետք է գնահատել լավատեսական` խիստ լավատեսական:

Հայաստանի տնտեսությանը եւ հետեւաբար նաեւ բյուջեին սպասող ծանր ժամանակները օդից վերցված գնահատականներ չեն: Հոռետեսական սպասումները շատ ավելի հիմնավոր են, քան լավատեսությունը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930