Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ռուսական կողմի կիրառած սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա։ Հարցին, թե ի՞նչ նոր գահավիժումների կարող ենք ականատես լինել, Փաշինյանը պատասխանեց․ «Իսկ հին գահավիժումները որտե՞ղ են եղել, որ մենք ականատես ենք եղել»։
Նա նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը առաջին կիսամյակում 6 տոկոս է կազմել։ «Այսինքն՝ դուք տեսել եք գահավիժո՞ւմ։ Տասնյակ, հարյուրավոր երկրներ կան, որ երազում են մեկ-երկու տոկոս տնտեսական աճ ունենալ։ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 6 տոկոս է, դա մեզ համար գահավիժո՞ւմ է։ Չենք գահավիժելու, դա է իմ հաշվարկը։ Ռուսական շուկայի սահմանափակումների հաշվարկներ չկան, որովհետեւ կան հաշվարկներ՝ մեր տնտեսական աճը շարունակելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցադրում արեց․ «Դուք եք ասում՝ անշարժ գույքի գները․․․ Այդ որտե՞ղ եք տեսել, որ գահավիժող երկրում անշարժ գույքի գներն աճեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































