Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Սեպտեմբեր 14,2015 15:52

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50-ամյակի առթիվ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների կապերի հետագա սերտացմանն ու ամրապնդմանը:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Երևանում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930