Լրահոս
Օրվա լրահոսը

 Էդուարդ Զորիկյանը՝ Վահան Մարտիրոսյանի մասին. «Երեւի ասել են՝ քեզ, կնոջդ, երեխուդ…»

Սեպտեմբեր 21,2015 16:15

Aravot.am-ը ճանաչված երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ առնչություն ուներ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի հետ, ճանաչո՞ւմ էր արդյոք նրան:

«Առաջինը գազի հետ կապված պատմությունն  էր, որ ինքը գնացել էր Վրաստան, երկրորդ առնչությունը ինչ-որ աղջկա բռնաբարության հետ  էր կապված, Լարիսային էլ էր Ալավերդյան հրավիրել, ասել էր, որ ինքը այդ գործով զբաղվում է: Սա է  ամբողջը»,-ասաց արվեստագետը:

Նաեւ հավելեց, որ Վահան Մարտիրոսյանին իբրեւ ակտիվ քաղաքացի է ընկալել. «Ինձ դուր էր եկել հատկապես նրա այն քայլը, որ որպես շարքային քաղաքացի նստել էր մեքենան, գնացել Վրաստան, չափում էր արել, որ Հայաստան մտնող գազի կալորիականությունը ցածր է, եւ մենք՝  ՀՀ քաղաքացիներս շատ թանկ ենք վճարում»:

Ինչ վերաբերում է Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուն, պարոն Զորիկյանը այդ քայլից շոկի մեջ է. «Մի տեսակ մանթրաժի մեջ եմ, ու ինձ միշտ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ հենց Ադրբեջան, փախնել՝ փախնել, լավ գոնե ուրիշ երկիր…Չգիտեմ՝ գուցե իրոք հետապնդում է եղել, որ տուն-տեղ թողել փախել է, էնքա՜ն մարդ կա, որ տուն-տեղ չունի, ուզում  է գնալ ուրիշ տեղ, աշխատել, որ ընտանիքը պահի, տուն վարձի, որովհետեւ Հայաստանում տուն վարձելը դժվար բան է: Կամ իրեն էնպես են վախեցրել, որ ասել են՝ եթե էստեղ մնաս, քեզ, կնոջդ, երեխուդ…Ու եթե փախչեր Ռուսաստան, նրանց ձեռքը կհասներ այնտեղ,  ու երեւի Ադրբեջանը միակ երկիրն է, որ էստեղից ձեռքերը չեն հասնի իրեն…

Մյուս կողմից էլ իր հարցազրույցում եղած ձեւակերպումները բոլորովին չհավանեցի… Եվ հետո եթե էդ մարդը ժամանակին գողություն էր արել, ինչո՞ւ էր ստորագրությամբ ազատ արձակվել, ինչու իրեն չեն հետեւել, ինչպե՞ս է կարողացել ազատորեն դուրս գալ երկրից, այ էս անհայտները դեռ պետք է պարզել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930