Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ մարդկային չափման իմպլեմենտացիայի գծով համաժողով. «Մարդու իրավունքներ առանց սահմանների»–ն կոչ է անում Հայաստանին

Սեպտեմբեր 25,2015 16:32

Վարշավա, սեպտեմբեր 23, 2015 թ.

 

Աշխատանքային նիստ 4

Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատություն

Հայաստան. Խաղաղ ցույցերի բռնաճնշումները

Առաջարկություններ

«Մարդու իրավունքներ առանց սահմանների»–ն կոչ է անում Հայաստանին

անհապաղ, համակողմանի եւ արդյունավետ հետաքննել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև անհայտ անձանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակումների բոլոր միջադեպերը ։

Արդյունավետորեն հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ սպառնալիքները.

կրճատել հավաքից առաջ դրա վերաբերյալ նախապես ծանուցելու 7-օրյա պահանջը, որևէ միջոցառման համար նախապես իրազեկման ծանուցման ողջամիտ ժամկետ սահմանելու նպատակով.

դադարեցնել խաղաղ հավաքներին ոստիկանական միջամտությունը եւ խոչընդոտումը միջոցառումը «ոչ լիազորված» լինելու պատրվակով.

անցկացնել միջադեպերի անաչառ եւ թափանցիկ հետաքննություն, որտեղ սահմանափակվել է հավաքների ազատությունը եւ ոստիկանությունը ուժ է կիրառել. բացահայտել եւ դատական կարգով հետապնդել ոստիկաններին ավելորդ ուժ կիրառելու համար, տուժածներին ապահովել արդյունավետ դարմաններ.

Խաղաղ բողոքի ակցիա հունվարին, ընդդեմ կոռուպցիայի եւ արդարադատության բացակայության

2015 հունվար 31-ին, կիրակի օրը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» քաղաքացիական շարժումը կազմակերպել էր խաղաղ ավտոերթ դեպի Արցախ Կիևի «Ավտոմայդան» մոդելով, Հայաստանում արդարադատության բացակայության և տիրող կոռուպցիայի մասին քաղաքացիների շրջանում իրազեկում իրականացնելու նպատակով։

Ոստիկանությունը, այդ թվում, Հատուկ Ուժերի խմբերը զինված դիպուկահար հրացաններով եւ ավտոմատ զենքով, Բերձորում մայրուղու վրա արգելափակեցին ավտոերթը եւ հետո գազանաբար հարձակվեցին մասնակիցների ու նրանց տրանսպորտային միջոցների վրա. Չնայած այն հանգամանքին, որ մասնակիցները հնազանդվեցին ոստիկանության ետ վերադառնալու պահանջին, ոստիկանները հարձակվեցին նրանց վրա, երբ նրանք արդեն փորձում էին հեռանալ: Մի քանի մասնակիցներ գազանաբար ծեծվեցին ու տեղափոխվեցին հիվանդանոց: Մյուսները, այդ թվում, կանայք եւ երեխաներ, ենթարկվեցին հարձակման.

Այս բռնի հարձակման արդյունքում, 20 մեքենաներ վնասվեցին, 3 մասնագիտական տեսախցիկներ առգրավվեցին լրագրողներից, բազմաթիվ Smart հեռախոսներ, որոնք օգտագործվում էին բռնությունները արձանագրելու համար, բռնի կերպով խլվեցին մասնակիցներից: Վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ $ 40,000.

Ցույցերի ետևում կանգնած են “100–ամյակը առանց ռեժիմին» շարժումը եւ «Հիմնադիր խորհրդարանը» (ՀԽ), քաղաքացիական նախաձեռնություն, Հայաստանի հանրապետության Նախագահին սոցիալ-քաղաքական ընդդիմության շարժիչ ուժերն են։

Առաջնորդների պնդմամբ նրանց միջոցառումները միշտ եղել են խաղաղ բնույթի և մնացել են օրենքի շրջանակներում։

Խաղաղ ցույցի պլանավորում ապրիլին

Ապրիլի սկզբին Երեւանի քաղաքապետարանը լիազորեց հանրահավաքների շարք, որոնք պետք է սկսվեին ապրիլի 24-ին, սակայն, միեւնույն ժամանակ, որոշվեց հետապնդում իրականացնել կազմակերպող երկու շարժումների նկատմամբ օրինախախտման կասկածների հիման վրա.

Ապրիլի 7-ին շարժման անդամներին պատկանող տաս բնակարաններ եւ հինգ գրասենյակներ խուզարկության ենթարկվեցին Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Հատուկ Քննչական Բաժնի կողմից։ Դրանք անցկացվեցին միակ հիմքով, այն է` «զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկած»։

2015թ. ապրիլի 9-ին եւ 10-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երկու ամսվա նախնական կալանքի դատապարտեց շարժման մի քանի առաջնորդների, ապրիլի 24–ին պլանավորված ցույցի ժամանակ «զանգվածային անկարգությունների նախապատրաստում» կազմակերպելու ենթադրությամբ. Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան եւ Գեւորգ Սաֆարյան.

Ժիրայր Սեֆիլյանին և խմբի այլ ականավոր անդամներին ներկայացնող փաստաբանները հայտարարեցին, որ նպատակ ունեն իրենց հաճախորդների պաշտպանության հետ կապված բողոքարկել դատական ​​որոշումները Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Խաղաղ բողոքի ակցիա, ընդդեմ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հունիսին

Հունիսին, Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում բռնկվեցին մեկ շաբաթից ավել տևող բողոքի ակցիաներ, որոնք հետեւեցին օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ պետական Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշմանը։

Երեւանում 2015թ. Հունիսի 22–ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ խաղաղ ցույցին մասնակցեց 4000-5000 մարդ, որոնք քայլեցին դեպի խորհրդարան եւ նախագահի նստավայր։ Երբ ոստիկանները փակեցին փողոցը, փողոցի ճիշտ մեջտեղում սկսվեց նստացույց։ Մասնակիցների թիվը նվազեց գիշերը, եւ այդ պահին ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ մնացյալ ցուցարարներին ցրելու նպատակով։ Հաջորդ օրը, ոստիկանությունը նաեւ ծեծեց մի շարք ցուցարարների: Մոտ մեկ տասնյակ ցուցարարի համար պահանջվեց ինտենսիվ խնամք։ 237 ցուցարարներ, ինչպես նաեւ լրագրողներ, ձերբակալվեցին եւ ազատ արձակվեցին նույն կամ հաջորդ օրը:

Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցեցին 600-700 ոստիկաններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930