Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` ադրբեջանական զինուժը օգտագործել է 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ

Սեպտեմբեր 26,2015 11:48

Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 /12 արկ/ տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ (լուսանկարները ստորև): D-30_2 D-30_3
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930