Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Ձմեռ պապը»  սահմանամերձ Վազաշենում մեղվաբուծություն է զարգացնում

Սեպտեմբեր 29,2015 14:21

7 ընտանիք  մեղվափեթակները   փոխանցեց   այլ ընտանիքների

Երկու տարի առաջ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կամավոր Միհրան Բաբայանի ներկայացրած  հայտը արժանացավ « Օրանժ» ընկերության դրամաշնորհին:  Բարեգործական հիմնադրամը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում սկսեց իրականցնել «Մեղր» ծրագիրը:   «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն  Արմինե Պետրոսյանը ծրագրի վերաբերյալ ասաց. «Նպատակն այն էր, որ գյուղը, ստանալով ելակետային միջոցներ, սեփական մարդկային ռեսուրսով ու համայնքային փոխօգնությամբ կարողանա բարելավել տնտեսական վիճակն ու առաջընթացի ուղիներ գտնի»:

Ադրբեջանին  18 կմ սահմանակցող ,այդ պատճառով  1500 հա  չմշակվող հող  ունեցող Վազաշենում դժվար  է անասնապահությամբ զբաղվել, քանի որ  արոտավայրերում անասունները, դրանց պահող գյուղացիները   ադրբեջանական ոտնձգության  թիրախ են դառնում: Ուստի  Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն առաջարկել էր գյուղում  փոխանցիկ  մեղվաբուծություն ծրագիր իրականացնել:

Vazashen Սեպտեմբերի 25-ին Վազաշենի  7 ընտանիք իր ստացած 4-ական  մեղավափեթակները փոխանցել  է գյուղի 7 այլ  ընտանիքի, իսկ  մեղվաընտանիքներ  փոխանցած ընտանիքներին մնացին  մեղրի բերքը, նոր ստեղծած  մեղվաընտանիքներն ու մեղվաբույծի հմտությունները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930